Posted in Հաշվետվություն

Գրախոսական․ Ռիմա Հովսեփյան

Ռիմա Հովսեփյանի  դիպլոմային նախագիծը  «Թատրոնը և թատերական գործունեությունը՝ որպես նախադպրոցականների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց։ Սեղանային թատրոն» թեմայով է։

Աշխատանքը համապատասխանում է դիպլոմային  նախագծերի կառուցվածքին։ Այն ունի բովանդակություն, ներածություն։ Աշխատանքի տեսական հատվածը ներառված է 1-ին և 2-րդ գլուխներում։ Կա նաև գործնական աշխատանք, որտեղ ուսանողը ներկայացնում է իր փորձարկումները։ Դիպլոմային նախագիծն ունի եզրակացություն և գրականության ցանկ։

Շատ լավ է, որ Ռիման իր աշխատանքը ներկայացրել է նաև տեսանյութերի միջոցով։ Գովելի է, որ միևնույն հեքիաթի թատերական գործունեությունը ներկայացրել է 2 տարբերակով։ Սա վկայում է այն մասին, որ ուսանողը իսկապես կատարել է հետազոտական աշխատանք, որի ընթացքում փոխել է աշխատելու մեթոդները, միջավայրը։

Ռիման չի սահմանափակվել միայն ուսումնական գրականությունն ուսումնասիրելով։ Այն փորձարկել է իր աշխատանքում և եկել որոշ կարևոր հետևությունների։ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s