Posted in Հաշվետվություն

Գրախոսական․ Նունե Ոսկանյան

Նունե Ոսկանյանի դիպլոմային նախագիծը «Թատրոնը և թատերական գործունեությունը՝ որպես նախադպրոցականների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց: Կենդանի-կերպար թատրոն» թեմայով է։

Նունեն իր դիպլոմային նախագծում տեսական տեղեկություններից բացի ներկայացրել է նաև իր փորձը։ Շատ լավ է, որ ուսանողը չի սահմանափակվել միայն նախագծի թեմայով գրականություն ընթերցելով։ Նա երեխաների հետ աշխատել է բեմականացում պատրաստելու շուրջ։ Հետաքրքիր և ուրախալի է, որ նրանց պատրաստած բեմականցման հերոսները եղել են երկու տարբեր հեքիաթներից։
Կարծում եմ հետաքրքիր «շիլափլավ» է ստացվել։

Նունեն նաև իր ուսումնասիրության արդյունքում նկատել է, որ երեխաների բնավորությունը երևում է խաղերի և բեմականացումների ժամանակ։ Երեխաները իրենց նախասիրությունների և բնավորության շնորհիվ են ընտրում խաղերն ու դերերը։

Իսկապես երեխաների խոսքը զարգացնելու և հղկելու գործում մեծ դեր ունեն բեմականացումները։ Պետք է հաշվի առնել նաև, որ նրանք շատ սիրով են մասնակցում նման խաղերին, ինչն էլ հնարավորություն է տալիս համատեղել խաղն ու խոսքի զարգացումը:

Leave a comment