Հունիսի 15-18-ը կայացավ բլոգային-նախագծային հերթական վերապատրաստումը։ Վերապատրաստման համար էին դիմել նաև Սևանի և Վանաձորի դպրոց-պարտեզներում աշխատել ցանկացող մանկավարժները։
Հետաքրքիր, հագեցած 4 օր անցկացրինք միասին։ Վերապատրաստման օրերի ընթացքում մասնակիցները սովորեցին բլոգ բացել և աշխատել դրանով։ Նրանք նաև կազմեցին իրենց նախագծերը։
Վերջում էլ կիսվեցին իրենց տպավորություններով։