Օրը՝ հունիսի 10
Ժամը՝ 12:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ 2.1, 2.3 դասարաններ
Ընթացքը՝
Պար «Քոչարի»
Հ. Թումանյան «Աշուն»
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Երգ «Ամպն ու սարը»
Երգ «Փաթիլներ»
Հ. Թումանյան «Ծաղիկները»
— Ո՞ւր գնացին ծաղիկները:
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:
Երգ «Ա՜խ, գարուն է»
Հ. Թումանյան «Կանաչ ախպեր»
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր։
-Ուռա՜, արձակուրդ է
Երգ «Խնկի ծառ»
Ես արձակուրդներին…(սովորողներն ասում են, թե ինչ են անելու արձակուրդների ժամանակ)
Պար «Բուլուլ»
Ամփոփումը տե՛ս այստեղ։