Ջա՜ն, այսօր հունիսի 1-ն է։
Երեխների պաշտպանության օրը սկսեցինք հակաբացիլ ընդհանուր պարապմունքով։ Հետո 4-րդ ջոկատի հետ գնացինք Բախշյանի այգի և սկսվեց գունավոր ու ուրախ կավճանկարչությոնը։ Գեղեցիկ ու գունավոր պատկերներ նկարելուց հետո վազեցինք դեպի խաղահրապարակ։ Ճամբարականները ինքնակազմակերպվեցին ու սկսեցին խաղալ։ Մի խումբը մարզվում էր, մյուս՝ բռնոցի խաղում, հաջորդ խումբն էլ ճոճվում էր։
Ամբողջ այգում լսվում էր ճամբարականների ուրախ ծիծաղը։
Այգում նաև երգեցինք մեր սիրելի կոմիտասյան երգերից մի քանիսը։
Դե նախաճաշից հետո էլ մեզ սպասվում էր պաղպաղակ ուտոցին ու պղպջակներով խաղը։ Սովորողները իրենց ձեռքերով պատրաստեցին անհրաժեշտ նյութերը և սկսեցին խաղալ։
Հասցրինք նաև վերջնական տեսքի բերել մեր պահոցները և սովորողներն իրենց հետ տուն տարան իրենց ձեռքերով պատրաստված հունիսմեկյան նվերները։