Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր

Մարզական խաղեր

Արևմտյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ու Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողները կրկին հանդիպեցին։ Նրանք էլի էին հանդիպել հունվարյան ճամբարի ընթացքում և արդեն ընկերացել էին։ Այս անգամ էլ ընկերական հանդիպման նպատակը մարզվելն ու էստաֆետային խաղեր խաղալն էր։

Continue reading “Մարզական խաղեր”
Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր

Ձևում ենք մեր պահոցները

Որոշել ենք մեզ համար փոքրիկ պահոցներ կարել, որի մեջ կկարողանանք պահել մեր մատիտները, գումարը կամ այլ անհրաժեշտ պարագաներ։ Դե ընկեր Մադլենն էլ խոսատացել է սովորեցնել կարի մեքենայով կարել։ Բայց ընկեր Մադլենը մեզ բացատրեց, որ մինչև կարելը պետք է որոշել՝ ինչ չափսի և ինչ գույնի է լինելու պահոցը։ Մենք էլ ընտրեցինք կտորը, գույնը, չափումներ կատարեցինք, կտրեցինք։

Continue reading “Ձևում ենք մեր պահոցները”
Posted in Աշխատաժամանակ

Մայիսի 17-21

Մայիսյան 16-րդ հավաք

Ուսումնական նյութեր՝

Մայրենի (​լեզվագործունեություն. աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում)

Ընթերցանություն՝ Աթաբեկ Խնկոյան «Գարուն»

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, եռանիշ թվերի գումարում առանց կարգային անցման, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Մայիսի 17-21”
Posted in Մայիսյան հավաք

Հարթակում ծնողն է

2.3 դասարնի ճամփորդասեր սովորողները հյուրընկալեցին սեբաստացի ծնող Սուսաննա Սաֆարյանին: Նա մեզ պատմեց ճամփորդական կանոնների, գաղտնիքների մասին: Նաև հասցրինք դիտել և քննարկել փոքրիկ ֆիլմ Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

Continue reading “Հարթակում ծնողն է”