Posted in Բանավոր մաթեմատիկա

Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում

«Մաթեմատիկա» առարկայի ​դասվանդումը սկսվում է բանավոր համրանքով:


Հաշվում ենք զույգ, կենտ թվերով, թիվը 1- ական, 2-ական…. 10-ական մեծացնելով կամ փոքրացնելով: Բանավոր հաշվարկի ընթացքում նաև տարբեր խնդիրներ ենք հորինում-լուծում: Խնդիրները  բաժանում ենք մասերի՝  առանձնացնելով պայմանը և պահանջը: Հորինում ենք նաև մեր կենցաղի հետ կապված խնդիրներ: Հորինելիս և լուծելիս էլ օգտագործում ենք մեր շրջապատում եղած առարկաները:

Եթե խնդիրն ունենում է լուծման այլ տարբերակ, փորձում ենք գտնել: Հաճախ փոխում ենք խնդրիների պայմանը , պահանջը և լուծում:

Մաթեմատիկայի պարապմունքների ընթացքում նաև օգտագործում ենք Word, Paint ծրագրերը: Սովորողներն արդեն հմուտ կերպով աշխատում են այս ծրագրերով:

Paint ծրագիրը կիրառում ենք խնդիրները ավելի պատկերավոր դարձնելու համար, որն էլ օգնում է խնդիրը հեշտ լուծել: Անհատական աշխատանք կատարելիս կիրառում ենք  Word ծրագիրը:

Նաև շատ հաճախ օգտագործում ենք օրացույցն ու ժամացույցը: Սովորողները հետաքրքիր խնդիրներ են կազմում և լուծում: Դասարանում էլ ունենք ինքնաշեն օրացույց և ժամացույց, որոնք կիրառում ենք տարբեր գոծունեությունների ժամանակ: Օրինակ՝ ճամփորդության նախապատրաստվելիս օրացույցի օգնությամբ պարզում ենք, թե շաբաթվա ինչ օր է, քանի օր է մնում այդ օրվան և այլն: Իսկ ժամացույցը ակտիվ օգտագործում ենք դասերի, ընդմիջումների ժամանակ:

Մաթեմատիկայի պարապմունքների ընթացքում նաև քննարկում ենք ֆլեշմոբերի խնդիրները: Հետաքրքիր է լինում լսել, թե ինչպես են բացատրում խնդիրը իրենց ընկերներին: Սովորղներն նույնպես առաջարկում են տրամաբանական կամ զվարճալի խնդիրներ, մենք էլ սիրով քննարկում ենք դրանք: Սովորողների կողմից շատ սիրելի են դարձել լուցկիներով գլուխկոտրուկներն ու մոգական քառակուսիները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s