Posted in Ճամփորդություններ

Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ, Գեղամավան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ , Գեղամավան

Ճամփորդության երթուղին՝ Երևան- Գեղամավան -Երևան

Ճամփորդության օրը՝ 27.05.2021

Մեկնում՝ 9․30

Ժամանում՝ 16․00

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Սեդա Թևանյան, Աստղիկ Արսենյան

Նպատակը՝ Մասնակցել «Գագարին» նախագծին. իրականացնել նախագծի՝ համայնքներում ծեսերի, սովորույթների վերագնահատումը: Տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում, մանկավարժական, կրթական փոխանակումներ։ Քայլք, բարձունքի հաղթահարում։

Անհրաժեշտ իրեր՝թվային միջոցներ՝ տեսախցիկ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:

Սնունդ, ջուր, ջրաման, ուսապարկ, hամապատասխան սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ:

Խնդիրներ՝

  • Սովորել Համբարձման ծեսի երգեր, պարեր, ասիկներ.
  • Գեղամավան գյուղի դպրոցի սովորողների համար պատրաստել ճակտոցներ

Նկարագրություն՝

Արևմտյան դպրոցից երթուղիներով շարժվում ենք դեպի Գեղամավան գյուղ: Մեզ դիմավորում է տեղի դպրոցի դասվարը՝ Էլիզա Քոչարյանը՝ սովորողների հետ միասին։ Քայլք դեպի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Ծեսի կազմակերպում։

Նախապատրաստական աշխատանք՝

Նախապես պայմանավորվում ենք Գեղամավանի դպրոցի տնօրենի, դասվարի հետ, կազմում ծրագիրը, բաշխում աշխատանքները։

Նախապես պայմանավորվում ենք Գեղամավան դպրոցի տնօրենի, դասվարի հետ, կազմում ծրագիրը, բաշխում աշխատանքները։

-Հավաքել տեղեկություններ Գեղամավան գյուղի մասին
-Ճանապարհի ուսումնասիրում, կանգառների որոշում
-Սովորել Համբարձման ծեսի երգերը,
-Գրել նամակներ «Իմ անծանոթ ընկերոջը»

Դպրոցում կազմակերպում ենք շրջայց, ապա սաների հետ նախ ծանոթանում ենք, իրականացնում Համբարձման ծեսը։ Փոքրիկ ընդմիջումից հետո խաղում ենք ազգային խաղեր։ Հետադարձին գյուղով կշրջենք, կկատարենք շրջակա միջավայրի խնամք։

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,

Ա՜յ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,

Ա՜յ, արևը, արևը,

Ծաղիկ ես սարի վրա,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,

Ա՜յ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարեն,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը։

Հեյ իմ նազան իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Վիճակի երգ

1. Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արդյունքը՝

Համբարձման ծեսը Գեղամավանում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s