Որոշել էինք գունավոր թղթերով աշխատել: Մեր Լեոնն էլ առաջարկեց սովորեցնել թղթե նավակ պատրաստել:
Սովորողներն ուշադիր լսում, հարցեր էին տալիս, իրար օգնում, փորձում ու փորձում էին պատրաստել թղթե նավակներ: Վերջում յուրաքանչյուր սովորող ունեցավ իր նավակը և փորձեց մտապահել աշխատանքի ընացքը:
Որոշեցինք նման աշխատանքներ հաճախ կատարել: Չէ՞ որ սովորողները միմյանցից հեշտությամբ ու սիրով են սովորում ինչ-որ նոր բան անել: Իսկ ընկերներին սովորեցնելն ու օգնելն էլ իսկական հաճույք է: