2.3 դասարանի հետաքրքրասեր սովորողները Ուսումնական ագարակում հանդիպեցին ընկեր Արմինեի հետ և իմացան շատ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին: Նրանք լսեցին մեղուների մասին, սովորեցին փեթակներին մոտենալու կանոնները և տեսան, թե ինչպես են իսկական մեղվապահները բացում փեթակը: Բայց ամենից շատ նրանց դուր եկավ մայր մեղվի և բոռերի մասին տեղեկությունը:
Մենք որոշեցինք, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: Չէ՞ որ մեր հարցասեր սովորողները դեռ այնքա՜ն հարցեր ունեն մեղվապահին:
