Նպատակը՝ Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարու ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, քննադատական մտածողությունը, սովորողներին ներգրավել տարբեր գործունեությունների մեջ, նպաստել սովորողների ինքնաճանաչողությանը, ինքնագնահատման կարողությունների ձևավորմանը, զարգացմանը․
Խնդիրները՝ զարգացնել սովորողների
- լսելու-խոսելու կարողությունները․ խոսել պարզ, հասկանալի, լսել խոսողին
- կարդալու որակական հմտությունները․ սահուն, արտահայտիչ կարդալ
- կարդացածը, լսածը վերլուծելուկարողությունները․ կարծիք, վերաբերմունք արտահայտել, հիմնավորել
- կարդացածը տարբեր եղանակներով վերարտադրելու, ներկայացնելու կարողությունները․ պատմել, բեմադրել, խաղալ, նկարել
- երևակայելու, հորինելու կարողությունները․ հորինել նոր ավարտ, վերնագիր, հերոս, խառնել հեքիաթները (նաև ռոդարիական հնարքների օգնությամբ)
- տեղեկույթի հետ աշխատելու կարողությունները․ անհրաժեշտ տեղեկույթ որոնել, գլխավոր միտքը երկրորդականից առանձնացնել, հավաքագրած տեղեկությը համադրել, միավորել, ներկայացնել
- խմբով աշխատելու կարողությունները․ պլանավորել աշխատանքը, կատարել աշխատանքի բաժանում, օգնել, սովորել
- տեխնոլոգիական կարողությունները․ նկարել, ծեփել, կոլաժ, դիմակ, տիկնիկ պատրաստել
- մեդիատեխնոլոգիական կարողությունները․ word խմբագրերի նոր հնարավորություններ
Գործունեություն, արդյունք
Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարու ստեղծագործությունների ընթերցում (մենակ, խմբով, դերերով), քննարկում, բեմադրում (մենակ, խմբով, ընտանիքով)
- Մանուշակ
- Շոկոլադե ճանապարհը
- Գրքից փախած մկնիկը
- Գայլն ու կտուն
- Թարս հարցեր
- Ալիսա — Գլորիկը
- Ոչ մի բանից մարդուկը
Արդյունքը՝