Month: March 2021
Հատիկ ենք ցանում
Դե զատկական ածիկ ցանել չէինք կարող, բայց դրանից բացի որոշեցինք նաև այլ հատիկներ ցանել և դիտարկել, թե դրանցից, ո՞րն է ծիլ տալու, ո՞րն է աճելու: Մենք վերցրինք 4 տեսակի հատիկ՝ ոսպ, բրինձ, ձավար, ցորեն և ցանեցինք նախապես պատրաստած տարայում: Հիմա պետք է հետևենք և դիտարկենք, թե այդ հատաիկներից ո՞րն է առաջինը ծիլ տալու, ո՞րն է ավելի արագ աճելու; Հետաքրքիր է կլինի՞ մի տեսակի հատիկ, որը ընդհանրապես ծիլ չի տա:
Continue reading “Հատիկ ենք ցանում”Դասարանական ածիկ
Այսօր մենք ցանեցինք մեր դասարանական ածիկը: Անհամբեր սպասում ենք, թե երբ է ծիլ տալու, կանաչելու և հետո զարդարելու մեր զատկական սեղանը:
Գարնանային ընթերցումներ
Մարտ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օր,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Կարո՞ղ ես մարտ ամսվա գժությունները նկարել Paint ծրագրով:
Ածիկ է ցանում Կատրինը
Մոտենում է Սուրբ Զատիկը և ժամանակն է ածիկը ցանելու
Շալվա Ամոնաշվիլի․ Ընկերներ
Ես նախընտրում եմ քեզ բակ թողնել այնպիսի խաղալիքներով, որոնք կստիպեն քեզ ծանոթանալ ու ընկերանալ երեխաների հետ։ Իհարկե, հետաքրքիր չէ մենակ գնդակ խաղալ։ Իսկ մենակ խաղացող տղայից երեխաները կարող են երես թեքել, կսկսեն հոգուդ հետ խաղալ։ Ես քեզ բակ եմ թողնում ֆուտբոլի լավ գնդակով և ներշնչում քեզ. «Գնդակը սիրում է, երբ իրեն հարվածում են շատերը, շատ հավես է նրա հետևից բոլոր ցանկացողների վազելը»։
Ի՞նչ իմաստ ունի միայնակ կեգլի խաղալը, եթե որևէ մեկը քո խաղին չի հետևելու։ Իսկ եթե կոլեկտիվ խաղաք՝ ընկերներով, ապա խաղացողների շուրջը հանդիսատես կհավաքվի, նրանք կսկսեն ոգևորել խաղացողներին, այնպիսի ուրախ աղմուկ կբարձրանա, որ ոչ մի խստաբարո հարևան չի համարձակվի խանգարել այն։
Ամբողջական հոդվածը տե՛ս այստեղ։
Ուսուցիչների գարնանային դպրոց. մարտի 22-26
Մարտի 22
10.00-ին ընդհանուր պարապմունք
10.15-12.00 աշխատանք նախագծային խմբերով
- Ծառզարդարը Արևմտյան դպրոցում. Միջավայրի ձևավորման տեխնոլոգիական աշխատանքներ
- 1-5-րդ դասարանների գնահատման նախագծի մշակում
12.30-13.00 ընդմիջում
13.00-ից անհատական աշխատանք
Թղթից միջատներ
Միջատների մասին զրույցից հետո սովորողները ցանկություն հայտնեցին գունավոր թղթերով միջատներ պատրաստել: Դե, ես էլ չմերժեցի: Սեղանները պատրաստեցինք, դասավորեցինք անհրաժեշտ պարագաները: Մեկ էլ Աննան ասաց.
– Բայց ի՞նչ միջատ: Ես չգիտեմ, ինչպես պետք է պատրաստել:
-Աննա ջան, կարող ես միջատ ընտրել, վերցնել քեզ անհրաժեշտ գունավոր թղթերը և սկսել աշխատել: Հաստատ կստացվի:
Կրիսպի մկնիկը
Սովորղները շա՜տ հավանեցին ներկայացումը: Դպրոց վերադառնալու ճանապարհին էլ մի լավ քննարկեցին իրենց հավանած հատվածները: Մեկ էլ սկսվեց ուրախ խոսակցություն:
Նատալին ասաց.
– Ես ամենաշատը ծիծաղեցի, երբ մկնիկը երգում էր այն ամենի մասին, ինչից վախենում էր:
– Ես էլ ծիծաղեցի, երբ Չիկո թութակը պատահաբար պայթեցրեց մկնիկի լաբորատորիան,- ասաց Գոռը:
Զրուցում էին, հիշում ներկայացումը ու ծիխաղում:
Ուսումնասիրում ենք դասարանական բլոգը
Ազատ րոպեներ գտնելու դեպքում մեր սովորողները մուտք են գործում դասարանական բլոգ ու սկսում են ուսումնասիրել: Հիմնականում սիրում են դիտել ընկերների տանը նկարահանած տեսանյութերը: Մեկ էլ տեսնում ես, որ սովորղները նոթբուքերով վազում են իրար մոտ, երբ հետաքրքիր տեսանյութ կամ նկար են գտնում:
Continue reading “Ուսումնասիրում ենք դասարանական բլոգը”