«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն
Day: February 21, 2021
Գրքախառնություն կամ գիրք նվիրելու օրը 2.3 դասարանում
Փետրվարի 19-ը Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը նշվում է նաև գիրք նվիրելու օրը: Մենք որոշեցինք մեր դասարանում էլ կազմակերպել գրքի տոնը և իրար գրքեր նվիրել: Այդ օրը յուրաքանչյուր սովորող դպրոց էր եկել գրքով, բայց ոչ ոք չգիտեր, թե ում է նվիրելու: Մենք գրքերը նվիրելուց առաջ վիճակահանություն կատարեցինք, յուրաքանչյուր սովորող պատահականության սկզբունքով ընտրեց, թե ում է գիրք նվիրելու, մակագրեց իր գիրքը և նվիրեց:
Continue reading “Գրքախառնություն կամ գիրք նվիրելու օրը 2.3 դասարանում”«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն
Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը» ընթերցել-քննարկելուց հետո որոշեցինք բեմադրել հեքիաթը: Մի քանի օր փորձեր արեցինք, որոշեցինք, թե որ հերոսը, ինչպես պետք է իր խոսքերն ասի: Փետրվարի 19-ին էլ մեր պատրաստած ներկայացումով որոշեցինք ուրախացնել պարտեզի սաներին:Ընկեր Աննայի և ընկեր Արևի հետ պարտեզի սաները ակտիվ մասնակցում էին բեմականացմանը: Է՛լ երգերը երգեցին, է՛լ խոսքերը կրկնեցին: Շա՜տ հավես ստացվեց:
Continue reading “«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն”Թումանյանական ընթերցումներ ընտանիքում
Փետրվար ամիսը մեզ մոտ թումանյանական է: Փետրվարի 19-ին էլ որոշեցինք կազմակերպել ընտանեկան ընթերցումներ և որոշեցինք, որ սա կլինի գեղեցիկ մեկնարկ մեր ընտանեկան ընթերցումներին, որը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում:
Ընթերցում է Արշին
Փետրվարի 22-26
Ուսումնական նախագծեր՝ «Թումանյանական օրեր»
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. նախադասությունների կազմում, ընդարձակում, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Սուտլիկ որսկանը»
Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ,խնդիրների կազմում-լուծում, պայմանի, պահանջի տարբերակում)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)