6-րդ ջոկատի ուրախ ճամբարականները անհամբեր սպասում էին դեպի Սևաբերդ ճամփորդությանը: Ճամփորդությունից մի քանի օր առաջ արդեն դասարան էին բերել իրենց սահնակները, պայմանավորվել էին, թե ով որ սահնակով է սահելու:
Երբ եկավ ճամփորդության օրը սովորողները կազմ-պատրաստ գնացին Սևաբերդ: Երբ սկսեցինք սահել, ճամբարականների ուրախությանը չափ չկար: Մեկը մյուսի հետևից բարձր ծիծաղելով սահում էիր: Հետո էլ հերթը հասավ ձյունով խաղերին: Մի լավ խաղացինք, թավալ եկանք ձյան մեջ, ուրախացանք ու վերադարձանք դպրոց:
Հավես ճամփորդապատումներ են ներկայացնում Գոռը, Միան, Մանուէլը և Լանան: