Posted in Բանավոր մաթեմատիկա, Ծրագրեր

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրի» կրտսեր  դպրոցում.

Ուսուցման  նպատակները.

Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,  հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու իրենց,  զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները,  տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք  նրանք ստացել են դասերի ժամանակ,   սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ  տրամաբանական  դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել,  զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան  արտահայտել իրենց մտքերը, կարողանան  առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ, սովորեն հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.

  • սովորողների  մոտ  զարգացնել կայուն հետաքրքրություն  դեպի  մաթեմատիկան
  • զարգացնել տրամաբանական  և  ալգորիթմական  մտածողություն
  • զարգացնել  սովորողների  մաթեմատիկական  ընդունակությունները  և  հետազոտական  կարողությունները
  • ընդլայնել և խորացնել  սովորողների  պատկերացումները մաթեմատիկայի  գործնական  նշանակության  մասին
  • դաստիարակել  սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն  և  համատեղել անհատական աշխատանքը խմբի  հետ
  • զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը, համբերությունը
  • սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
  • ուսումնասիրությունների  ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն
  • ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու (նաև օտար լեզուներով), մշակելու, ներկայացնելու կարողություն
  • ստեղծել պայմաններ, որպեսզի ձևավորվեն  և  զարգանան սովորողների գործնական հմտությունները  լուծելու ոչ ստանդարտ խնդիրներ ` օգտագործելով տարբեր  մեթոդներ և միջոցներ
  • զարգացնել մաթեմատիկական աշխարհայացք
  • ընդլայնել երկրաչափական պատկերացումները
  • զարգացնել տրամաբանական մտածողությունը  և  տարածական պատկերացումները
  • զարգացնել կառուցողական մտածողության տարրեր

Թեմատիկ  պլանավորում

Ծրագիր  2- րդ դասարանի համար

  1. Մաթեմատիկան մեր շուրջը – Մաթեմատիկայի պատմությունից, ինչպես է առաջացել մաթեմատիկա բառը, ինչպես են հաշվել նախամարդիկ:
  2. Մաթեմատիկական նշանների առաջացումը:
  3. Թվերի և թվանշանների աշխարհում:
  4. Գտնել օրինաչափությունները:
  5. Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ:
  6. Երկրաչափությունը մեր շուրջը- Պատկերների պտտումներ: Կախարդական շրջան: Մոգական  քառակուսիներ: Եռանկյունիներ: Կառուցողական առաջադրանքներ: Երկրաչափական բովանդակությամբ առաջադրանքներ:
  7. Մաթեմատիկական գլուխկոտրուկներ:
  8. Մաթեմատիկական ռեբուսներ:
  9. Երկրաչափական  գլուխկոտրուկներ լուցկիներով:
  10. Խաչբառեր:
  11. Առաջադրանքներ վերալցման վերաբերյալ:
  12. Առաջադրանքներ կշռման վերաբերյալ:
  13. Խնդիրներ շարժման վերաբերյալ:
  14. Տրամաբանական  խնդիրներ:
  15. Մաթեմատիկական լաբիրինթոսներ:
  16. Մաթեմատիկական խաղեր:
  17. Կոմբինատորական  առաջադրանքներ:
  18. Խնդիրներ  համապատասխանության և կարգի վերաբերյալ:
  19. Հետադարձ լուծմամբ խնդիրներ:
  20. Հաշվեք, դասավորեք:
  21. Ոչ ստանդարտ խնդիրների լուծում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s