Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատը 6-րդ ջոկատին սովորոցրեց ուսումնական խաղ ստեղծել quiziz.com կայքի օգնությամբ: Նախապես քննարկել և որոշել էինք, որ խաղը պետք է ունենա աշխարհագրական ուղղվածություն: Մինչև էլեկտրոնային խաղի ստեղծելը մի հետաքրքիր խաղ խաղացինք, որի ընթացքում վերհիշեցինք մայրաքաղաքները:
Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատից Սամվելը համաձայվեց ստանձնել խաղավարի պաշտոնը և գնդակ-գլոբուսի օգնությամբ սկսեց հարցնել երկրների մայրաքաղաքները: 6-րդ ջոկատի մասնակիցների հարցերը լինում էին հարևան, խոշոր երկրների մասին, իսկ մյուս ջոկատի ճամբարականների հարցերը արդեն որևէ սահմանափակում չունեին: Սամվելը սրտի ուզած երկրների մայրաքաղաքներն էլ հարցնում էր: Պատահում էր, որ մասնակիցները չէին հիշում տվյալ երկրի մայրաքաղաքը: Այդ դեպքում օգնության էր հասնում խաղավարը կամ մասնակիցներից որևէ մեկը:
Մայրաքաղաքները կրկնելուց հետո 6-րդ ջոկատի ավագ ընկերները սկսեցին սովորեցնել էլեկտրոնային խաղ ստեղծելը: Այնքան հետաքրքիր էր, մեկ էլ տեսանք, որ տարբերջոկատներից քույր-եղբայր ճամբարականները իրար հանդիպել էին ու իրար հետ խաղ էին ստեղծում:
Մեր ստեղծած խաղը կարող ես տեսնել այստեղ:
Շնորհակալություն ընկեր Գրետային և մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատին ուսուցողական և հետաքրքիր աշխատանքի համար: