Posted in Ընթերցարան

Անճոռնի ճուտիկը Հանս-Քրիստիան Անդերսեն

Քսանմեկ օր թուխսը վեր չէր կենում ձվերի վրայից: Արդեն դուրս էին եկել տասներկու բրդոտ ճուտիկ, մնում էր միայն մի կանաչավուն ձու: Հանկարծ թուխսը լսեց, որ ձվի ներսից թխթխկացնում են: Իսկույն կտուցով ձուն ջարդեց,և միջից դուրս եկավ ճուտիկը: 

Նա նման չէր իր եղբայրներին ու քույրերին:  Ավելի բրդոտ էր, ավելի դեղին, տոտիկները՝ կարճ-կարճ, կտուցը՝ տափակ: <<Անճոռնի է>>, — մտածեց մայրը: Հավն իր ճուտիկներին հավաքեց ու հպարտ-հպարտ, կրթկրթալով գնաց բակ: Բոլորն արագ-արագ վազվզում էին: Միայն վերջում դուրս եկած ճուտիկը քայլում էր ծանր ու օրորվելով: Մայրը ճուտիկներին տարավ առվի ափ՝ քուջուջ անելու: Անճոռնի ճուտիկը ջուրը տեսավ թե չէ, մեջն ընկավ: Մայրը սաստիկ ճչում էր, թևերը թափահարում, դեպի ջուրը նետվում: Ճուտիկները ճվճվում էին ու դեսուդեն ընկնում, իսկ անճոռնի ճուտիկը հանգիստ լող էր տալիս ջրի երեսին: Պառավ նանը, աղմուկը լսելով, դուրս վազեց, որ տեսնի, թե ինչ է պատահել: Լողացող ճուտիկին տեսնելով՝ նա գոչեց.

— Վա՛յ, այս ի՞նչ եմ արել, հավի տակ բադի ձու եմ դրել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s