Posted in Բանավոր մաթեմատիկա

Տրամաբանական խնդիրներ

1. Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց: Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:


2. Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ր է, թե ոչ:

3. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

4. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:


5. Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում` կես ժամ ընդմիջումով: Ո՞րքան ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

6.Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:


7.Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:


8.Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

9.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:


10.Մերիի հայրն ունի 5 աղջիկ. 1. Աննա, 2. Անի, 3.Լուսինե, 4.Մարի: Ի՞ նչ է 5-րդ աղջկա անունը:

11. Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:

12.Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s