Posted in Ընթերցարան

Աղվեսն ու սագերը

Օրերից մի օր աղվեսը գալիս է մարգագետին: Այստեղ սագեր են արածելիս լինում, սիրուն , չաղլիկ սագեր:

Աղվեսը ծիծաղում է.

-Ոնց որ ինձ կանչած լինեք, ինչ լա՜վ եք կողք կողքի շարվել: Հիմա ձեզ հերթով անուշ կանեմ:

Սագերը լեղաճաք են լինում, սկսում են աղաչանք-պաղատանք անել.

-Մեզ մի ուտի, աղվե՛ս աղա, խնայի՛ր մեր կյանքը:

-Չէ,- ասում է աղվեսը,- ինչո՞ւ խնայեմ: Բոլորիդ էլ կուտեմ:

Ի՞նչ անեին խեղճ սագերը: Վերջապես նրանցից մեկը թե.

-Աղվե՛ս աղա, հրամանքդ, թույլ տուր մեռնելուց առաջ երգենք. շատ չէ, մի երգ: Հենց որ վերջացնենք, մեզ կեր անուշ լինի: ՇԱրքով էլ կնստենք, որ մեզնից ամենայուղալիներին ջոկես:

-Լավ,- համաձայնում է աղվեսը, — ի՞նչ կա որ, երգե՛ք, կսպասեմ:

Այստեղ առաձին սագը ձայնը գլուխն է գցում, բայց տեսեք, թե ինչ երկար է դուրս գալիս, ի՜նչ երկար երգ:

-Ղա՜-ղա՜-ղա՜…

Երկրորդն իսկույն բռնում է կչկչոցի ծայրը.

-Ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜ …

Մեջ է ընկնում երրորդը.

-Ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜…

Վրա է տալիս չորրորդը.

-Ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜-ղա՜…

Հինգերորդն էլ ետ չի մնում.

-Ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜-ղա՜,  ղա՜-ղա՜-ղա՜:

Հետո սկսում են աղմկել բոլորը միասին.

-Ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜ …

Երբ սագերի երգն ավարտվի, հեքիաթն էլ կվերջանա:

Դե, սագերը հո հիմա՞ր չեն, մինչև այսօր էլ երգում են.

-Ղա՜-ղա՜-ղա՜,ղա՜-ղա՜-ղա՜ …

հեղ.՝ Գրիմ Եղբայրներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s