Posted in Նախագծեր

Համագործակցային նախագիծ

Օրը՝ 15.01

Մասնակիցները՝ Արմտյան դպրոց-պարտեզիի 2.3 դասարանի սովորողներ, Արևելյան դպրոց-պարտեզի 2.4 դասարանի սովորողներ / Արմինե Մովսիսյան և ընկերներ/

Վայրը՝ Արևտյան դպրոց-պարտեզի ֆուտբոլի դաշտ

Նպատակը՝

համագործակցելու կարողության ձևավորում

ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում

ընկերական հարաբերությունների ստեղծում

Ընթացքը՝

սովորողները կհանդիպեն Արևտմյան դպրոց-պարտեզի ֆուտբոլի դաշտում, կծանոթանան միմյանց հետ, կբաժանվեն խմբերի և կսկսեն խաղալ իրենց արդեն ծանոթ ազգային խաղերը:

Ազգային խաղերի ընտրանի

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Աքլորակռիվ

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Օգտագործված աղբուրը՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիա

Նախագիծը գտնվում է մշակման փուլում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s