Posted in Հորինուկներ

Ծաղիկների երազը

Հ. Թումանյանի «Ծաղիկները» բանաստեղծությունը ընթերցել-քննարկելուց հետո, մտածեցինք, թե ձյան սպիտակ սավանի տակ քնած ծաղիկները ինչ երազ կտեսնեին: «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով էլ երազը հորինեցինք:


Ձմռան սառնամանիքին քնած ծաղիկները երազ տեսան: Նրանց երազում տաք գարուն էր և ծաղիկները դուրս էին եկել վերմակի տակից: Արևը պայծառ էր և նրանց տաքացնում էր: Երազում ծաղիկները ծաղիկ-ծաղիկ ու պահմտոցի էին խաղում: Պահմտոցի խաղալու ընթացքում նրանք հերթող թաքնվում էին հողի տակ: Հանկարծ մի տղա անցավ ծաղիկների կողքով և հավաքեց ծաղիկներին: Տղան իր հավաքած ծաղիկները մայրիկն նվիրեց: Մայրիկը ծաղիկները դրեց ծաղկամանի մեջ, բայց ծաղիկները դեռ ուզում էին պահմտոցի խաղալ: Նրանք սկսեցին նորից խաղալ ու թաքնվեցին ծաղկամանի մեջ: Բոլորը զարմացել էին, որովհետև ծաղիկները մեկ երևում էին, մեկ էլ թաքնվում ու անհետանում: Մայրիկը մտածեց, որ տղայի բերած ծաղիկները կախարդական են, բայց իրականում նրանք ուղղակի սիրում էին խաղալ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s