Posted in Նախագծեր

Իսկ Ձմեռ պապիկը ինչպե՞ս է գալու մեզ մոտ…

Մոտենում է Ամանորը: Մենք արդեն Ձմեռ պապիկի համար բացիկներ պատրաստել ենք, զրուցել ենք մեր երազանք-ցանկությունների մասին: Այսօր էլ քննարկեցինք, թե Ձմեռ պապիկը որտեղից և ինչպես է գալու մեզ մոտ:


_ Սահնակով Լապլանդիայից է գալու,- ասացին երեխաները:
_ Բա սահնակը ո՞նց է հասնելու Հայաստան:
_ Եղնիկներն են օգնելու,-ասաց Ալեքսանդրը:
_Հա, ես մուլտֆիլմի մեջ տեսել եմ, եղնիկներից մեկի անունն էլ Ռուդոլֆ է,- ասաց Լեոնը:
_ Երեխե՜ք, բա որ Ձմեռ պապիկը շա՜տ եղնիկներ ունենար, պատկերացնու՞մ եք ինչքան արագ կհասներ մեզ մոտ,- հարցրի ես:
_ Կարող է տարվա մեջ մի քանի անգամ գար, եթե շատ եղնիկներ ունենար: Դե հեշտ կլիներ գնալ-գալը էլի:

Լապլանդիայից Հայաստան ճանփորդության մասին խոսեցինք-ծիծաղեցինք ու անցանք գործի: Գունավոր թղթերից Ձմեռ պապիկի համար շա՜տ եղնիկներ պատրաստեցինք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s