Օրվա պարտաճանաչ հերթապահները՝ Աննան, Եվան և Լանան խնամում են սենյակային բույսերը: Նրանք հեռացնում են չորացած տերևները, իրար օգնելով ջրում են բույսերը, մաքրում են ծաղիկների շուրջը թափված հողը: Մեր սովորղների ամենասիրելի աշխատանքներից է ծաղիկների խնամքը: Օրվա ընթացքում ազատ րոպե գտնելուն պես վազում են ցնցուղի հետևից: Նրանց աչքից չի վրիպում բույսերի թեկուզ ամենաչնչին աճը: Սիրով հետևում են ու ամեն ինչ արձանագրում:
