Թթուդրիկի ծեսն անցավ շատ հետարքիր: Սովորողների հետ քննարկեցինք, թե ինչեր են մեզ անհրաժեշտ թթվի համար, ցուցակ գրեցինք, խանութ գնացինք: Հետո սովորողներն ինքնուրույն պատրաստեցին սեղանները, լվացին, դասավորեցին բանջարեղենները և սկսեցին կերպարներ պատրաստել ու պատմել նրանց մասին: Վերջում էլ իրենց կերպարներին տեղավորեցին մեծ տարայի մեջ՝ թթվելու:
Հավես, ուրախ, համեղ օր ստացվեց: