Posted in Ինքնակրթություն

Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։

Շալվա Ամոնաշվիլին իր ինքնավերլուծության փորձում ներկայացրել է իր ուսուցիչներին և իր վերաբերմունքը նրանց նկատմամաբ: Առանձին դեպքեր վերլուծելով նա ցույց է տվել, թե արդյոք որպես աշակերտ սիրել է իր ուսուցչի, թե ոչ:

Կարծում եմ, որ երեխաներն իրենց ուսուցչին սիրում են միայն մի դեպքում: Սիրում են, երբ անմնացորդ ու անսահման սեր են զգում ուսուցչի կողմից: Բարձր դասարանի սովորողներին գուցե միանգամից կարողանաս հիացնել քո մտքերով, աշխարհայացքով, գիտելիքների մեծ պաշարով: Իսկ ինչպե՞ս արժանանաս 5-6 տարեկան երեխայի սիրուն ու վստահությանը: Ինչի՞ մասին խոսես նրա հետ, որ լսի քեզ: Ի՞նչ անես, երբ սկսում է լացել, որովհետև կարոտել է մայրիկն ու տուն է ուզում գնալ: Ու ինչպե՞ս աշխատես միանգամից երկու տասնյակից ավելի երեխայի-անհատականության հետ: Կարծում եմ, որ երեխաների հետ աշխատելու, նրանց կողմից սիրվելու կարևորագույն բանալին հենց սիրելն է: Նարնց սիրելը:

Իսկ թե ինչպե՞ս սիրել երեխային հավերժական հարցին կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է պատասխանել յուրովի: Ես սիրում եմ երեխաներին ընդունելով նրանց որպես անհատականություններ: Երբ կարողանում եմ ընդունել նրանց, արդեն պարզ է դառնում նրանց արարքների դրդապատճառները և բարկանալու փոխարեն փորձում եմ օգնել նրանց:

Մեկնաբանել եմ Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)-ը ընթերցելուց հետո

Posted in Ինքնակրթություն

Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի

Հեքիաթի աղավաղում
Հեքիաթների աղավաղում հին խաղի սխեման այսպիսին է.
— Լինում է, չի լինում մի աղջիկ, անունը Դեղին Գլխարկ էր:
— Ոչ թե Դեղին, այլ Կարմիր:
— Ախ, այո՜, Կարմիր: Ուրեմն, նրան հայրիկը կանչեց ու …
— Դե չէ՜, հայրիկը չէ, մայրիկը:
— Ճիշտ է: Նրան մայրիկը կանչեց և ասաց .ՙՌոզինա մորաքրոջ մոտ գնա և նրան տար…՚:
— Տատիկի մոտ ուղարկեց, ոչ թե մորաքրոջ:
Եվ այսպես շարունակ:
Այսպես կարելի է ուզած պահին, ուզած հեքիաթի հետ խաղալ:

Աղբյուրը՝ «Պարտեզ ամսագիր»