Ուռա՜…
Անակնկալ 2֊րդ դասարանցիների համար` նվեր ենք ստացել մեծ ու սիրուն հեռուստացույց։ Արդեն կարող ենք կազմակերպել ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի դիտում֊քննարկումներ, երգի ուսուցում` կարաոկե տարբերակով, որն ավելի ոգևորիչ և արդյունավետ միջոց է, ինչպես նաև նոր մեդիան հնարավորություն կտա զարգացնել տեխնոլոգիական հմտությունները։
Առցանց դասի ընթացքում սովորողներին հայտնեցինք դպրոցի անակնկալի մասին և «ջա՜ն» լսվեց էկրանից այն կողմ։
Երեք երկրորդ դասարանցիներով, դասվար֊ընկերներով ասում ենք շնորհակալություն մեր տիար Բլեյանին։
Ի գործ…