«Արտույտն ու երկինքը» ստեղծագործությունը քննարկելուց հետո, սովորողները ստեղծեցին փոքրիկ հորինուկներ: Նրանք պատկերացրին, որ արտույտը մի առավոտ նկատել է, որ կտուցը չկա և սկսեցին հորիել:
Նա վախեցած վազեց դուրս: Ճանապարհին նրան հանդիպեց ագռավը: Ագռավը նրան ասաց, որ դա կախարդանք է և կանցնի, երբ բարի գործ անի: Բայց արտույտը չգիտեր, թե ինչ բարի գործ աներ: Հանկարծ ծառից մի ճուտիկ էր ընկնում և դա տեսավ արտույտը: Նա արագ օդից բռնեց և ապահով տարավ իր բույնը: Ճուտիկը շնորհակալություն հայտնեց և նկատեց արտույտի գեղեցիկ կտուցը:
Վարդանյան Մանուէլ
Նա գնաց բժիշկ Այբոլիտի մոտ: Նա արտուտիկի կտուցը վերականգնեց: Արտուտիկը շատ ուրախացավ:
Մաշինյան Մարի
Արտուտիկը գնաց կտուցը փնտրելու և այն գտավ ճանապարհին:
Շաշիկյան Գոռ
Արտույտը սկսեց լացել: Նրա լացը լսեցին մյուս արտույտները և եկան նրա մոտ: Բոլորը սկսեցին փնտրել նրա կտուցը: Վերջապես ճնճղուկները գտան կտուցը և արտույտը կարողացավ հաց ուտել:
Մկրտչյան Արթուր
Նա կորցրել էր կտուցը և փնտրում էր: Վերջում գտավ իր կտուցը:
Եսայան Էրիկա
Նա գնաց տատիկի տուն և տեսավ, որ կտուցն այնտեղ է:
Մկրտչյան Արթուր
Արտույտը լաց եղավ, խառնվեց իրար ու ուշաթափվեց:
Շահրոզեան Արեգ
Նա վազեց մայրիկի մոտ և խնդրեց օգնել: Մայրիկը իր կտուցից մի փոքր կտրեց և նվիրեց արտույտին:
Բարսեղյան Ալեքս
Նա գնաց խանութ և իր համար գնեց նոր, կարմիր կտուց:
Հովհաննիսյան Լանա