Նպատակը`
Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Նպատակն ու խնդիրները`
- Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
- Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը
- Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
- ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Նախագծի իրականացման ընթացքը՝
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
- Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում
- Պատմել երկնքի մասին (ինչպիսին է օրվա տարբեր ժամերին)
- Ստեղծագործական աշխատանք՝ հորինել հանելուկներ, հեքիաթներ
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
- Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը
- Աշխատել գուաշով և ջրաներկով
- Համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները
- Նկարել երկնային մարմիններ՝ արև, լուսին
- Նկարել գիշեր, ցերեկ, տիեզերքը
Ուսումնական գործունեության ձևեր՝
Մայրենի
- Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ հաղորդելով իմացած տվյալներ
- Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին
ՏՀՏ
- Աշխատել Paint ծրագրով
- Էլեկտրոնային փոստի գործածում
Կերպարվեստ, տեխնոլոգիա
- Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ
- Պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
- «Արտույտն ու արև»
«Արևի հրամանը»
«Արևի ճառագայթները» - Հ.Թումանյան
«Իրիկուն»
Ուսումնական ֆիլմեր
- Արև
- Գլոբուս
- Ինչու՞ է երկինքը կապույտ
- Տիեզերք
- Ամեն ինչ տիեզերքի մասին
- Ինչո՞ւ է տիեզերքը մութ
- Արեգակնային համակարգ
- Մոլորակների խաչմերուկը
- Վեներա մոլորակը
- Մերկուրի մոլորակը
- Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ
- Աստղագիտություն ամենափոքրերի համար
- Նասայի ուղիղ եթերները
Արդյունքում՝
՝Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: