«Մուտքի» ճամբարի 5-րդ օրը հանդիպեցինք ֆիզիկական միջավայրում: Սովորողները ծանոթացան միմյանց հետ, շրջեցին Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքով, այցելեցին Ուսումնական ագարակ: Նրանց շատ դուր եկավ դպրոցի ազատ միջավայրը: Դպրոց-պարտեզի տարածքով փոքրիկ ճամփորդությունը չէր կարող լիարժեք լինել առանց բացօթյա լողի: Մեր սովորողները մի լավ լողացին լողավազանում: Հետո զրույցների միջոցով պարզ դարձավ, որ նրանց շա՜տ է տպավորել բացօթյա լողը:
Մեր արկածներին կարող եք ծանոթանալ ֆոտոշարքի միջոցով