Նպատակը՝ պատրաստություն ամանորի տոնախմբությանը, սեպտեմբեր — նոյեմբերի ամիսների ուսումնական գործունեության ամփոփում
Խնդիրները՝
Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ
Ձևավորել նամակներ գրելու կարողություններ
Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
Ձևավորել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ
Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ
Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ
Գործունեությունը՝
Լսել Ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել
Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ
Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին
Պատմությունը նկարազարդել
Նամակներ գրել Ձմեռ պապիկին
Դասարանում պատրաստել տոնական թխվածքաբլիթներ
Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ
Ստեղծել ձմեռային կոլաժ (պլաստիրինից)
Ձևավորել դասասենյակը
Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ
Արդյունքը՝