Հուլիսի 22-23 հերթապահություն անցկացրի Արևմտյան դպրոց-պարտեզում: Այդ երկու օրերն անցան շատ արդյունավետ և հետաքրքիր :
Օրը սկսում էի ջերմաչափումով և գրանցումներով, որից հետո ճամբարականների հետ ջրում էինք ծաղիկներն ու բույսերը, զբաղվում էինք դպրոցի հարակից բակի մաքրման աշխատանքներով: Դե հետո արդեն ըստ անհրաժեշտության պատասխանում էի հեռախոսազանգերին, դիմավորում էի այցելուներին: Նաև մասնակցում էի ճամբարականների և պարտեզային խմբերի գործունեություններին:
