Posted in Մուտքի ճամբար

«Մուտքի» ճամբար

Ողջո՜ւյն, սիրելի փոքրիկ: Ուրախ եմ, որ դառնալու ես մեր մեծ ընտանիքի կարևոր անդամներից մեկը: Մենք դեռ միասին երկար, արկածներով լի ճանապարհ ունենք անցնելու: Մենք միասին սովորելու ենք ճամփորդել, երգել, նկարել, կարդալ: Սովորելու ենք սիրել, լինել լավ ընկերներ, հոգատար բնակիչներ մեր մոլորակի համար:
Բարի գալուստ մեր ընտանիք…

Մասնակիցներ՝ երկրորդ դասարանցիրներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Օր 1 Ծանոթություն

Տեսանյութի միջոցով ներկայացրու ինքդ քեզ, պատմիր քո մասին: Հետաքրքիր է լսել, թե դու ինչով ես սիրում զբաղվել, ինչ ես սիրում անել ազատ ժամանակ: Կարող ես պատմել նաև ընտանիքիդ անդամների մասին:

Օր 2 Հակաբացիլ Կոմիտաս

Ունկնդրիր Կոմիտասի ստեղծագործությունները, ընտրիր որևէ մեկը և կատարիր: Կատարումդ ուղարկիր տեսանյութի միջոցով:

Օր 3 Մարզումներ

Տեսանյութի միջոցով ներկայացրու, թե ինչ մարզումներ ես կատարում սովորաբար: Կարող ես կատարել բացօթյա նախավարժանք կամ մեզ ցույց տաս, թե ինչպես ես վարում հեծանիվ կամ ինքնագլոր: Հետաքրքիր կլինի նաև լսել, թե արդյոք քեզ համար կարևոր կամ հետաքրքիր են մարզումները, մարզական խաղերը, զբոսանքները:

Օր 4 Նկարչություն

Նկարիր ինքդ քեզ: Ազատ ընտրիր քեզ բնորոշող գույները և աշխատիր այդ գույներով: Նկարիր նաև միջավայր քեզ համար:

Օր 5 Հանդիպում

Հանդիպում ենք ֆիզիկական միջավայրում: Մեր ծրագրին է.

  • Զբոսանք Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում
  • Ծանոթություն միջավայրին
  • Լող բացօթյա լողավազանում
  • Բացօթյա զրույցներ, քննարկումներ
  • Հեծանվավարություն.շրջում ենք հարակից բակում
  • Այցելություն ագարակ. ծանոթանում ենք ագարակի բնակիչներին
  • Ձիավարություն

Անհրաժեշտ պարագաներ, որոն պետք է լինեն ուսապարկում.

  • լողազգեստ
  • սրբիչ
  • ամառային հողաթափեր
  • արևապաշտպան գլխարկ
  • ջրով շիշ

Տեսանյութերը YouTube-ում ներբեռնելուց հետո կարող եք ուղարկել khachatryan.mariam@mskh.am էլ. հասցեին

Հարցերի դեպքում կարող եք ինձ հետ կապ հաստատել 096 676781 հեռախոսահամարով

Արդյունքները՝

Արթուր Մկրտչյան

Արեգ Շահրոզեան

Գոռ Շաշիկյան 

Նատալի Եսայան

Միա Կարապետյան

Արիանա Հարությունյան

Մանուել Վարդանյան

Աննա Վելիցյան

Մարի Մաշինյան 

Լանա Հովհաննիսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s