Posted in Ճամփորդություններ

Կանչում է Արատեսը

Վաղ առավոտյան հավես խմբով շարժվեցինք  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ու ուղևորվեցինք դեպի Արատես: Թեև նպատակակետը կոնկրետ էր, հստակ մշակված նախագծով, բայց Հայաստանով շրջելիս, ոնց կարելի է մի քանի կանգառ չանել ու չհիանալ տեսարաններով, բնապատկերներով:

Սկզբում կանգառ կատարեցինք Հայրավանքում: Կապուտակ Սևանը հիացրեց մեզ իր սովորկանից ավելի պարզ ու մաքուր ջրով: Եղանակն էլ մեղմ էր, շտապել չպարտադրող: Հաջորդ կանգառները եղան Կոթավանքում և Օրբելիների քարավանատանը: Անշտապ շրջեցինք, բացահայտեցինք-հետազոտեցինք մեզ հետաքրքրող և ուշադրություն գրավող ամեն ինչ:

Այնուհետև գնացինք մեր նպատակակետ՝ սիրելի, սպասված Արատես: Հանգստից, սուրճ-թեյ ընդմիջումից հետո, սկսեցինք կարգի բերել տնակները, զբաղվել միջավայրի բարեկարգման աշխատանքներով: Ներկեցինք, գույն-տրամադրություն հաղորդեցինք հին մահճակալներին, ծաղիկներով, կավե կահկարասով զարդարեցինք պատուհանագոգերը:

Չմոռացանք նաև զբոսնել-քայլել տարածքով, զմայլվել Արատեսյան բնապատկերներով, ծանոթանալ վերջերս դպրական կենտրոն տեղափոխված փեթակներին: Ընկեր Սմբատը մեզ ծանոթացրեց մեղվապահական ականոններին: Մենք էլ պատրաստեցինք հարցազրույց-տեսանյութ մեղվապահության մասին:

Դե երեկոներն էլ անցկացրինք ջերմ խարույկի շուրջ նստած, ջերմ պատմություններով, ուրախ խաղերով: Մինչև ուշ գիշեր իրար հաջորդում էին հետաքրքիր խաղերը, պատմություններն ու բացահայտումները: Գիշերվա ժամերն անցնում էին, իսկ մենք դա չնկատելով զրուցում էինք, ծիծաղում:

Հետադարձի ճանապարհին էլ եղանք Հորբատեղ գյուղում: Տեսանք բնական շատրվանող աղբյուրը: Աղբյուրի շուրջը կանգնելով մի լավ թրջվեցինք-զովացանք ու ուրախ, բավարաված մեր ճամփորդությունից վերադարձանք դեպի Երևան, վերադարձանք դեպի մեր բնականոն կյանքին Արատեսյան օրերնել պահելով որպես ուրախ հիշողություն:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s