Ազատ գործունեություն ազատ տարածքում ազատ ընտրությամբ. ինքնուրույնություն, ինքնակազմակերպում, ինքնահսկում:
Մոնտեսորին է ասել՝ Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ:
Բա ուրիշ ոնց: Անընդհատ թելադրանքի սովոր մարդը կմոլորվի, եթե հանկարծ կապերը թողնեն: Կապերով ապրելու խաղը դժբախտություն է:
Մարդը, որ ազատ է իր գործողություններում՝ սկսած առաջին լացից, ո՞նց կմոլորվի. մոլորվի էլ, մեկ է, ճամփան հաստատ գտնելու է, որովհետւ միտքն ու ներքին բնազդներն աշխատում են, խաղի կանոնները՝ ծանոթ և հասկանալի: Պետք չէ խանգարել:
Կարգապահությունն ազատության մեջ է… հենց ինքը՝ կարգապահությունն էլ գործուն-գործնական, ակտիվ Խաղ է: Պարապ մարդն է անկարգ:
Հեղինակ՝ Աիդա Պետրոսյան