Posted in Uncategorized

Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն

Հայտնի է, որ կենդանիների հետ շփումը օգնում է մարդուն զարգացնելու ինքնագիտակցությունը, պատասխանատվությունը, շրջապատի հետ հաղորդակցման հմտությունները:
Կենդանիները կարող են նվազեցնել բարկությունն ու անհանգստությունը, կենդանին ունի հանգստացնող հատկություն: Կենդանիների միջոցով բուժումը կամ անիմալոթերապիան հայտնի է մարդկությանը դեռևս հին դարերից:

Continue reading “Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն”

Posted in Հեռավար ուսուցման աշխատակարգի ամփոփում, Հեռավար ուսուցում

25-29 ամփոփում

Անհատական աշխատաժամանակ

Երկուշաբթի

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Մեդիաէջերի ստեղծում

Երեքշաբթի

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Նկարչական պլեներ

Չորեքշաբթի

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Լուցկիներով մաթեմատիկա

Հինգշաբթի

Ես կարողանում եմ պատմել լսածս

Ուրբաթ

Իմ սիրելի հեքիաթի մեդիաէջը

 

Posted in Մասնագիտական կրթություն (այգեգործություն), Պարտիզպուրակային աշխատանք

Աշխատասեր Մարկը

Այսօր Մարկը իր սեբաստացի մայրիկի հետ միացել է Արևմտյան դպրոց-պարտեզի հարակից բակում կատարվող աշխատանքներին: Նա մեզ օգնեց ցանել սերմերը, ջրել, խնամել ծառերն ու ծաղիկները: Անգամ ցնցուղով ջրեց սենյակային բույսերը:

Posted in Հեռավար ուսուցում

Ինքնաշեն օրացույց

Ներկայացնում ենք նոր ինքնաշեն օրացույցի տարբերակ: Դավիթը պատրաստել է օրացույց, որը հուշում է, թե քանի օր է մնացել օրացույցի հեղինակի՝ Դավիթի ծննդյան օրվան: Այս օրացույցը նաև ունի թաքնված բարեմաղթանքներ: Ավելի լավ պատկերացնելու և հիանալու համար առաջարկում ենք դիտել Դավիթի մայրիկի պատրաստած ուրախ տեսանյութը:

Posted in Հեռավար ուսուցում, Մեդիագրագիտություն

Մեր սիրելի հեքիաթների մեդիաէջերը

Քանի որ արդեն մենք կարողանում ենք հմտորեն օգտագործել Paint ծրագրի գործիքները, այսօր էլ որոշեցինք նկարել մեր սիրելի հեքիաթներերի հերոներին:

Մաթևոսյան Մարիա

karmir glxark

Continue reading “Մեր սիրելի հեքիաթների մեդիաէջերը”

Posted in Հեռավար ուսուցում, Ամիսիկներ

Ես կարողանում եմ պատմել լսածս

Մայիսիկ ստուգատեսների շարքը ավարտում ենք պատմելու կարողության ներկայացմամբ: 5-6 տարեկաններն ունկնդրում են իրենց սիրելի հեքիաթները և պատմում են դրանք:

Ներկայացնում է Գալե Մեղրունին

 

Continue reading “Ես կարողանում եմ պատմել լսածս”