Սարալանջում շարունակվում են նոր հողատարածքի մշակաման աշխատանքները: Մենք այսօր մաքրեցինք տարածքը մոլախոտերից, որպեսզի հետագայում այդտեղ տնկենք խաղողի վազեր և պտղատու ծառեր: Նաև աշխատեցինք արդեն տնկված խաղողի վազերի հետ: Մենք լայնացրինք վազերի բաժակները, փխրեցրինք հողը, որպեսզի ջրի կորուստը հնարավորինս քիչ լինի: Մեր աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, նախատեսում ենք առաջիկա ամիսների ընթացքում ավելի ակտիվ մասնակցել այգեգործական-պարտիզպուրակային աշխատանքներին: