Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան ( khachatryan.mariam@mskh.am), Սյուզի Հովահննիսյան (syuzi-h@mskh.am)
Իրականացման վայրը՝ Ընտանիք
Շաբաթվա նախագծերը՝
Մայիսիկ. Ես կարողանում եմ պատմել լսածս
Շաբաթվա երգերը՝
Շաբաթվա բանաստեղծությունը՝
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
-Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Ջ. Ռոդարի
Երկուշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (ուրախ ռուսերեն)
- Սովորողները միացնում են ուսումնական գործիքները: Նկարում են Paint ծրագրով և մուտքագրում են նկարին համապատասխան բառեր, բառակապակցություններ, փոքրիկ նախադասություն:
Երեքշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (երաժշտություն)
- Պլեներային աշխատանք
Չորեքշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (Իմացումի հրճվանք)
- Սովորողները լուցկու հատիկներով պատրաստում են տարբեր երկրաչափական պատկերներ
Հինգշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (ուրախ ռուսերեն)
- Մայիսիկ. Ես կարողանում եմ պատմել լսածս
Ուրբաթ
- Տեսադաս Teams հարթակում (ուրախ մարմնամարզություն)
- Սովորղները Paint ծրագրով նկարում են իրենց սիրելի հեքիաթի հերոսներին և մուտքագրում են որոշ բառեր
Շաբաթվա ընթաքում իրականացված տեխնոլոգիական, մարզական նախագծերը տեսանյութերի միջոցով ամփոփված են ուսուցչի օգնականի՝ Սյուզի Հովհաննիսյանի ուսումնական բլոգում:
Աշխատանքը ներկայացնող տեսանյութը կամ լուսանկարը կարող եք ուղարկել khachatryan.mariam@mskh.am կամ syuzi-h@mskh.am էլ. հասցեին: