Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Մեկ ամիս 5 տարեկանների հետ

Երկու շաբաթ հետո արդեն հասկանում էինք իրար, մի քիչ գիտեինք` ով ինչ է ուզում: Ես հասկացել էի, որ երեխան կրավորական լսողի, դաստիարակի թելադրանքները կատարողի իրավիճակում չպետք է լինի, այլ ազատ ապրող, խաղացող, կառուցող, ստեղծող և ստեղծագործող, հետազոտող, ինքնուրույն հայտնաբերող անհատականություն, որի կողքին դաստիարակը վստահելի ընկեր է, խորհրդատու:

Հինգ տարեկանների գործունեության մեջ կարևոր է բազմազանությունը, հետաքրքրությունը, գործունեության տևողությունը (ոչ ավելի, քան 20 րոպեն): Սեղան-աթոռներն էլ այնքան գրավիչ չեն սաների համար, անշարժությունը չի նպաստում զարգացմանը, դպրոցական նստարանը մարդկության լավագույն հայտնագործություններից չէ, մանավանդ փոքրիկների համար: Մենք ազատ ենք. սովորում ենք հաշվել, չափել, համեմատել, մասերի բաժանել խաղի միջոցով: Խաղն ու աշխատանքը միատեղ են՝ միանման հետաքրքիր ու գրավիչ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s