Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան ( khachatryan.mariam@mskh.am), Սյուզի Հովահննիսյան (syuzi-h@mskh.am)
Իրականացման վայրը՝ Ընտանիք
Շաբաթվա նախագծերը՝
«Մայիսիկ» ես կարողանում եմ չափումներ կատարել
Շաբաթվա երգերը՝
Երկուշաբթի
- Հեքիաթի ունկնդրում-քննարկում Teams հարթակում
- Սովորողները միացնում են ուսումնական գործիքները: Նկարում են հեքիաթը Paint ծրագրով և մուտքագրում եմ համապատասխան բառեր:
Երեքշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (երաժշտություն)
- Մեդիագրագիտություն՝Սովորողները միացնում են ուսումնական գործիքները նկարում են իրենց ընտանիքը և մուտքագրում են՝ իմ ընտանիքը, ես, իմ ընկերը, հայրիկ, մայրիկ բառերը:
Չորեքշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (բանավոր մաթեմատիկա)
- Սովորողները հատիկեղենով, մանր խաղալիքներով և այլ այլընտրանքային եղանակներով գրում են թվեր:
Հինգշաբթի
- Տեսադաս Teams հարթակում (ուրախ ռուսերեն)
- «Մայիսիկ» ես կարողանում եմ չափումներ կատարել
Ուրբաթ
- Տեսադաս Teams հարթակում (ուրախ մարմնամարզություն)
- «Գուշակի´ր աչքերը փակ» խաղ
Մեզ պետք կլինի մրգերի կամ բանջարեղենի խաղալիքներ, պարկ: Երեխային տալիս ենք բոլոր մրգերը հերթով՝ շոշափի, նկարագրի յուրաքանչյուր մրգի արտաքին առանձնահատկությունները և դնի պարկի մեջ: Բոլոր մրգերը հատ-հատ նկարագրելուց և պարկի մեջ գցելուց հետո պարկը լավ խառնում ենք և առաջարկում երեխային ձեռքը մտցնել պարկի մեջ, հանել մեկ միրգ ու աչքերը փակ փորձել նկարագրել ու հասկանալ՝ որ միրգն է իր ձեռքում: Այս խաղը կզարգացնի երեխայի մի շարք հոգեկան գործընթացներ, հատկապես տակտիլային զգացողությունը, խոսքը, ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան և այլն:
Խաղի ընթացքը ներկայացնել տեսանյութի միջոցով
Շաբաթվա ընթաքում իրականացված տեխնոլոգիական, մարզական նախագծերը տեսանյութերի միջոցով ամփոփված են ուսուցչի օգնականի՝ Սյուզի Հովհաննիսյանի ուսումնական բլոգում:
Աշխատանքը ներկայացնող տեսանյութը կամ լուսանկարը կարող եք ուղարկել khachatryan.mariam@mskh.am կամ syuzi-h@mskh.am էլ. հասցեին:
Էջը խմբագրվում է