Posted in Հեռավար ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում. աշխատակարգ

Ապրիլի 13-17

Մասնակիցները՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Պատասխանատուներ՝  Մարիամ Խաչատրյան ( khachatryan.mariam@mskh.am),  Սյուզի Հովահննիսյան (syuzi-h@mskh.am)

Իրականացման վայրը՝  Ընտանիք

Շաբաթվա նախագծերը՝

«Ապրիլիկ» ազգային խաղերն ընտանիքում

«Գարնանային լուսանկարաշար»

Շաբաթվա բանաստեղծությունը ՝

Հ. Թումանյան «Քամին»

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Շաբաթվա երգերը՝

Հաղչա-հուղչա

Ջաղացս մանի մանի

Զնկլիկ օրոճ

Ուսումնական խաղերը՝

խաղ 1

խաղ 2

խաղ 3

Երկուշաբթի

  • Տեսադաս Teams հարթակում (բառուսուցում)
  • Սովորողները միացնում են ուսումնական գործիքները: Նկարում են քամի և մուտքագրում են քամի բառը: Ընթացքում հեգում, վանկատում են բառը, ասում են ք տառի աշխարհում ապրող բառեր: Վերջում պահպանում են նկարը:

Երեքշաբթի

Չորեքշաբթի

  • Տեսադաս Teams հարթակում (բանավոր մաթեմատիկա)
  • Սովորողները միացնում են ուսումնական գործիքները: Նկարում են «Թվերի աշխարհը»: Մուտքագրում են թվերը, պատկերում են թվերի տնակները, հարևան թվերը նկարում են իրար կողքի:

Հինգշաբթի

Ուրբաթ 

Շաբաթվա ընթաքում իրականացված տեխնոլոգիական, մարզական նախագծերը տեսանյութերի միջոցով ամփոփված են  ուսուցչի օգնականի՝ Սյուզի Հովհաննիսյանի ուսումնական բլոգում:

Աշխատանքը ներկայացնող տեսանյութը կամ լուսանկարը կարող եք ուղարկել khachatryan.mariam@mskh.am կամ syuzi-h@mskh.am էլ. հասցեին:

Արդյունքները կարող եք տեսնել այստեղ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s