Posted in Հեռավար ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում. աշխատակարգ, Աշխատաժամանակ

Մարտի 30- ապրիլի 3

Մասնակիցները՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Պատասխանատուներ՝  Մարիամ Խաչատրյան ( khachatryan.mariam@mskh.am),  Սյուզի Հովահննիսյան (syuzi-h@mskh.am)

Իրականացման վայրը՝  Ընտանիքում

Շաբաթվա նախագծերը՝

«Զատիկ» նախագիծ

«Ապրիլիկ» զատկական խոհանոց

«Ծառազարդ» նախագիծ

Զատկական ասիկներ ՝

Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Շաբաթվա երգերը՝

 Կարկաչա

Զա՛րկ, բոլոճիկ

Օր պար

Ուսումնական խաղեր

խաղ 1

խաղ 2

խաղ 3

խաղ 4

Երկուշաբթի

Սովորողները միացնում են ուսումնական գործիքները: Տեսանյութի օգնությամբ նկարում են զատիկ և մուտքագրում են զատիկ բառը: Ընթացքում հեգում, վանկատում են բառը, ասում են զ տառով սկսվող բառեր: Վերջում պահպանում են նկարը:

Երեքշաբթի

Ծառազարդ

Սովորողները զարդարում են ծառի ճյուղը այլընտրանքային եղանակով: Ընթացքում երգում կամ ունկնդրում են զատկական երգեր, ասում են ասիկներ:

Օգնող տեսանյութ

Չորեքշաբթի

Սովորողները միացնում են ուսումնական գործիքները: Տեսանյութի օգնությամբ նկարում են ճուտիկ և մուտքագրում են ճուտիկ բառը: Ընթացքում հեգում, վանկատում են բառը, ասում են ճ տառով սկսվող բառեր: Վերջում պահպանում են նկարը:

Անգլերենի տեսադաս Teams ծրագրի միջոցով ժամը 19.00-20.00:

Հինգշաբթի

«Ապրիլիկ» զատկական խոհանոց

Սովորողները պատրաստում են զատկական ուտսեստներ ընտանիքի անդամների օգնությամբ:

Ուրբաթ

Տեսադաս Teams ծրագրի միջոցով ժամը  19.00-20.15:

Տեսազանգի միջոցով ամփոփում ենք շաբաթը: Վերհիշում ենք շաբաթվա ընթացքում սովորածը: Կազմում և լուծում ենք զատկական խնդիրներ: Զրուցում ենք Սուրբ Հարություն տոնի մասին:

Շաբաթվա ընթաքում իրականացված տեխնոլոգիական, մարզական նախագծերը տեսանյութերի միջոցով ամփոփված են  ուսուցչի օգնականի՝ Սյուզի Հովհաննիսյանի ուսումնական բլոգում:

Աշխատանքը ներկայացնող տեսանյութը կամ լուսանկարը կարող եք ուղարկել khachatryan.mariam@mskh.am կամ syuzi-h@mskh.am էլ. հասցեին:

Արդյունքները կարող եք տեսնել այստեղ

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s