Համաճարակ… խուճապ… վիրուս
Մինչ քաղաքում ամեն ինչ իրար էր խառնվում, մարդիկ մտածում էին ինչպես պաշտպանվել վարակից, ինչպես երեխաներին դպրոց չուղարկել, ինչպես կազմակերպել ամեն ինչ, որ կրթությունը չտուժի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը առանց խուճապի անցավ հեռավար ուսուցման:
21-րդ դարում մեդիահմուտ լինելը առավելություն չէ անգամ, այլ ուղղակի պահանջ, իսկ կրթահամալիրի դասավանդողները և սովորողները մշտապես ձգտում են էլ ավելի մեդիագրագետ լինել: Առցանց ուսուցում կազմակերպելն էլ իրենից ենթադրում է լինել մեդիահմուտ և ստեղծագործ: Ստեղծագործական կարողություններն օգնում են մտածել այնպիսի առաջադրանքներ, որ նույնիսկ կիլոմետրերով հեռու գտնվեղ սովորողները ցանկանան կատարել դրանք, իսկ մեդիահմտություններն օգնում են այդ ամենը գեղեցիկ ձևակերպել , մատուցել, կազմակերպել:
Եվ այսպես սկվեց հեռավար ուսուցումը: Ես էլ սկսեցի իմ առաջին փորձերը առցանց ուսուցման կազմակերպման-իրականացման գործում: 5-6 տարեկանների խմբով սկսեցինք մեր ստուգատեսային շաբաթը: Սովորողները սիրով ու մեծ ոգևորությամբ մասնակցում էին առադրանքներին, բայց կար մեկ դժվարություն: Առցանց ուսուցման կազմակերպման գործում շատ մեծ դեր ունեն ծնողները և, եթե նրանք չեն կարողանում բավարար ժամանակ տրամադրել այս կամ այն պատճառով, տուժում է ուսուցման գործընթացը: Ծնողների արձագանքը առցանց ուսուցման մասին շատ տարբեր էր, կային և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ: Այդ իսկ պատճառով փորձեցի ավելի հստակ ճշտել նրանց վերաբերմունքն ուսուցման կազմակերպման այս ձևի մասին և ստացա այս պատասխանները:
Բայց չնայած դժվարություններին առցանց ուսուցման երկշաբաթյա փորձը տվեց իր սպասված արդյունքը: Սովորողները առաջադրանքներին մասնակցեցին հաճույքով, ներգրավեցին ընտանիքի անդամներին, սովորեցին, սովորեցրին:
Առաջարկում եմ դիտել մի քանի տեսանյութ մեր երկշաբաթյա առցանց աշխատանքից:
Հիգիենայի մասին խոսում է Բաբայան Արշին
Հ. Թումանյան «Մարտը» ներկայացնում է Խաչատրյան Դավիթը
Ռուսերեն է խոսում Մելիքյան Լիզան
Մարզվում են Մարկն ու իր քույրիկը
Շրխկան է պատրաստում Բաբաջանյան Եվան
«Պոչատ աղվեսը» նկարում, պատմում է Կարապետյան Դավիթը
Ածիկացանը ներկայացնում են Շախկյանները
Հավես մարզական խաղ Փիրումյան Ալեքսանդրից
Առցանց ուսուցումը կազմակերպելիս նաև գործընկերներիս խորհրդով ինձ համար բացահայտեցի Microsoft Teams ծրագիրը, իսկ հետո ծրագրին ծանոթացրի նաև փոքրիկ սովորողներին, նրանց ծնողներին: Իհարկե իրական շփումը չես համեմատի վիրտուալի հետ, բայց տեսազանգի միջոցով փորձեցինք մի փոքր շփվել, վերհիշեցինք մեր սովորած նյութերը, քննարկեցինք հետագա անելիքները: Այս հարթակը իհարկե կօգտագործենք առցանց ուսուցման կազմակերպման մյուս փուլերում: Առցանց ուսուցման մյուս շաբաթներում ավելի կհմտանանք այս հարթակը օգտագործելու և տեսազանգով գիտելիք փոխանցելու գործում: Կփորձարկենք նոր հարթակներ, նոր մեթոդներ: Եվ երբ ավելի հմտանանք առցանց ուսուցման կազմակերպման հարցում կկարողանանք ազատ ժամանակ գտնել և այն ուղղել դեպի ինքնակրթություն: