Օրը` 23.01.2020
Ժամը` 11։00-12:00
Վայրը` խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Սյուզի Հովհաննիսյան
Նպատակը՝ սովորողների մարզական կարողությունների ներկայացում
Խնդիրները՝
- Ուշադրության կենտրոնացում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Աջի և ձախի տարբերակում
Աշխատանքի նկարագրություն՝
Նախավարժանք
Խաղ 1
Սովորողները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խմբից մեկ սովորող վազքով գնում է դեպի զամբյուղը և այնտեղից վերցնում մեկ գնդակ: Նայում է գնդակի վրա գրված թիվը և կատարում համապատասխան քանակով գլուխկոնծի:
Խաղ 2
Սովորողները շրջան են կազմում և իրար են փոխանցում գնդակը: Խաղը սկսում են հաշվելով 1-ից մինչև 4-ը: 4-ին հասնելու դեպքում սկսում են հաշվել 1-ից: Յուրաքանչյուր մասնակից գնդակը փոխանցելիս պետք է ասի ճիշտ թիվը:
Խաղ 3
Սովորողները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խմբից մեկ մասնակից վազքով գնում է դեպի զամբյուղները, որոնց մեջ կան վարդագույն և դեղին գնդակներ: Առանց գնդակներին նայելու վերցնում է մեկը: Վարդագույն գնդակ վերցնելու դեպքում աջ ոտքի վրա ցատկեով գալիս է իր խմբի մոտ, իսկ դեղին գնդակ վերցնելու դեպքում ձախ ոտքի վրա է ցատկելով է գալիս:
Խաղ 4
Սովորողները կանգնում են շարքով: Նրանց առջև դրված են լինում օղակներ: Խաղավարը ծափ է տալիս: Սովորողները ուշադիր լսում և մտքում հաշվում են ծափերի քանակը: Երբ խաղավարն ասում է. «Տեղավորվում ենք օղակների մեջ», սովորողները մտնում են օղակի մեջ և կքանստում: Յուրաքանչյուր օղակում պետք է ծափերի քանակով սովորող կքանստի:
Արդյունքները կամփոփվեն բլոգում