Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները բնագիտական փորձեր են անում: Նրանք դիտարկում են, թե բույսերն ինչ պայմաններում են աճում: Բնագիտական փորձերից մեկն այն էր, որ նրանք բույսի մի կտրոնը տնկել էին հողի մեջ, իսկ մյուսը քարերի մեջ: Երկուսն էլ պարբերաբար ջրում էին, սակայն քարերի մեջ տնկած բույսը շատ արագ չորացավ: Պարզեցինք, որ բույսերի աճի համար շատ կաևոր է հողի առկայությունը: Բույսերն անհրաժեշտ նյութերը ստանում են հողից և չեն կարողանում աճել քարերի մեջ: