Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց

Մարդը սովորաբար ինչ- որ բան սովորում է, եթե դրա կարիքն ունի և սովորում է գործածելով:

Ընթերցելով Աիդա Պետրոսյանի «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածը՝ կատարել եմ հետևյալ դիտարկումները

  • Տառաճանաչության գործընթացը պետք է կազմակերպել առօրյա գործունեության ընթացքում: Խաղի, խոհանոցային գործունեության ժամանակ:
  • Սովորողների հետ տառերի ճանաչման գործընթացը պետք է իրականացնել անընդհատ կրկնությունների, խաղերի միջոցով:
  • Տառերն ուսումնասիրելիս պետք է թույլ տալ սովորողներին ստեղծագործել, ստեղծել տառէջեր, տառանկարներ: Երբ սովորողները ստեղծագործաբար մոտենան ուսուցման գոծընթացին, ինքնուրույն նկարեն, գունավորեն, այդ դեպքում ավելի լավ կյուրացնեն տառերը:

Հոդվածը հարուստ էր նաև օգտակար հղումներով: Ես կառանձնացնեմ այբբենարանների մի քանի օրինակներ, որոնք յուրահատուկ են իրենց բնույթով: Այս այբբենարանները կամ տառէջերը պատրաստելու գործընթացը կլինի արդյունավետ, զվարճալի, առանց ավելորդ լարվածության:

Անսովոր մեդիաբառարան

Խխունջ այբբենարան

Նաև թվադարանի այս օրինակն է շատ հետաքրքիր: Թվադարանի ստեղծմամաբ կարելի է ամփոփել թվի մասին գիտելիքները: Օրինակի թվադարանը ներկայացնում է 4 թիվը, սակայն բոլոր թվերի դեպքում էլ կարելի է կիրառել: Սովորողներին հարցնել ինչի՞ն է նման թիվը, զույգ է՞, թ՞ե կենտ, ի՞նչ թվերից է կազմված, որո՞նք են հարևան թվերը և այլն: Այս տեղեկությունների հետ մեկտեղ էլ սովորողները, եթե նկարեն թիվը, ամբողջապես կյուրացնեն այն: Կմնա միայն անընդհատ օգտագործել և կրկնել տեղեկությունները:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s