Posted in Աշխատանք մենթորի հետ

Նոյեմբեր

Մենթորական աշխատանքները շարունակվում են: Նոյեմբեր ամսվա ընթացքում ևս ամեն շաբաթ հանդիպում-քննարկում ենք ունեցել, աշխատել ենք առցանց հարթակում: Այս ամիս մենթոր-ուսուցչի՝ Լուսինե Փաշայանի խորհրդով շատ ժամանակ եմ հատկացնում ընթերցանությանը:

Ընթերցում եմ հոդվածներ «Դպիր» ամսագրից, դիտարկումները հրապարակում եմ բլոգիս համապաասխան բաժնում: Նաև ընթերցում եմ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը: Քննարկում ենք նաև իմ կողմից հրապարակված աշխատաժամանակները, անհրաժեշտության դեպքում կատարում ենք փոփոխություններ: Աշխատաժամանակում տեղ գտած գործունեությունները սկսել եմ դիտարկել որպես մի ամբողջության առանձին փուլեր: Նրա խորհրդով փորձում եմ տրամաբանորեն կապակցել գործունեությունները, կատարում եմ նախապատրաստական աշխատանքներ: Օրինակ, եթե մտադրված եմ սովորողներին առաջարկել աշուն նկարել, նախ կատարում եմ նախապատրաստական աշխատանք, զրույց, զբոսանք, տեսանյութի դիտում և այլն: Փորձում եմ նախապես ավելի մանրակրկիտ պատրաստվել պլանավորված աշխատանքներին: Տեխնոլոգիական աշխատանքների համար նախապես միշտ պատրաստում եմ անհրաժեշտ պարագաները, մարզական խաղերի համար էլ՝ գույքը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s