Posted in Օրագիր, Ինքնակրթություն

Ջ. Ռոդարի

Ընթերցելով Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը առանձնացրել եմ մի քանի մեթոդներ, որոնք կկիրառեմ 5 տարեկանների խմբում: Մեթոդներն ընտրելիս փորձել եմ հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Ռոդարիի առաջարկած հնարները թույլ են տալիս ազատ մտածել և ստեղծագործել: Այս պահին ընթերցում եմ «Խաղացող բառը» բաժինը՝ փորձելով գտնել հարմար և կիրառելի մեթոդներ առաջիկայում օգտագործելու համար: Մտադիր եմ սովորողների հետ «Պատմելու խաղը» խաղալ: Խաղի համար ընտրել եմ բարև բառը:  Այդ բառով կփորձենք պատմություններ հորինել: Քանի որ սովորողները դեռ գրել չգիտեն, ես ինքս գրի կառնեմ պատումները և կտեղադրեմ բլոգում: Ընտրել եմ հենց բարև բառը, քանի որ այն պատումի համար որևէ կաղապար չի ենթադրում և  թույլ կտա ազատ ստեղծագործել: Նաև մտադիր եմ կիրառել «Ի՞նչ կլիներ, եթե…» հարցադրումը: Հարցադրման համար ընտրել եմ մի քանի տարբերակներ, որոնք կներկայացնեմ ստորև:

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր աստղերը միանգամից ընկնեին:
Ի՞նչ կլիներ, եթե կախարդական փայտիկ ունենայի:
Ի՞նչ կլիներ, եթե արևն անհետանար:
Ի՞նչ կլիներ, եթե բոլորի ժամացույցները միանգամից կանգնեին:
Ի՞նչ կլիներ, եթե մեր տունը գլխի վրա լիներ:
Ի՞նչ կլիներ, եթե հարիսայի կաթսայից հավիկներ դուրս գային:
Ի՞նչ կլիներ, եթե ագարակի կենդանիները մեր խմբասենյակ գային:

Աշխատանքի արդյունքները կտեղադրեմ բլոգում: Նաև կհասկանամ, թե որքանով էին հարմար ընտրածս մեթոդները, հարցադրումները, բառերը, և դա հաշվի կառնեմ մյուս  աշխատանքները պլանավորելիս:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s