Տեխնոլոգիական աշխատանքները մեր 5 տարեկանների ամենասիրելի զբաղմունքներից են: Նրանք հիանում են, երբ մի քանի պարզ քայլերի միջոցով գունավոր թղթերից ինչ-որ կենդանի, ծաղիկ կամ բացիկ ենք ստանում: Այս անգամ էլ հեքիաթային օձ պատրաստեցինք: Աշխատանքի ընթացքում փորձեցինք զարգացնել նաև համագործակցելու կարողությունը: Սովորողներից յուրաքանչյուրը ստացել էր 2 գույնի թուղթ, բայց նրանց աշխատանքները բազմագույն էին, քանի որ նրանք իրենց կտրած շերտիկները փոխանակում-նվիրում էին իրենց ընկերներին: