Posted in Ամիսիկներ

Նոյեմբերիկ.կառուցողական խաղեր

Օրը՝ 21.11.2019թ․

Ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝ խմբասենյակ

Նպատակը՝

Երևակայության, տրամաբանության, տարածական, կառուցողական  մտածողության,  խմբով աշխատելու կարողությունների զարգացում, ժամանակի կառավարման կարողությունների զարգացում ( արագ կողմնորոշվել, հետևել ժամացույցին/ ժամանակաչափին/, սկսած աշխատանքը ավարտին հասցնել/.

Անհրաժեշտ նյութերը՝  տանագրամներ, համապատասխան նկարներ, րոպեաչափ

Նկարագրությունը՝ 

Առաջադրանք 1

Սովորողները բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խմբի տրվում է մեկական լուսանկար և տանագրամ։ Տրված ժամանակահատվածում՝ 5 րոպեում, սովորողները սկսում են հավաքել լուսանկարում տրված պատկերը և անուն են որոշում ստացված պատկերի համար:

Առաջադրանք 2 

Աշխատանքային խմբերը չեն ենթարկվում փոփոխման, սակայն փոփոխվում են լուսանկարները, որոնք պետք է հավաքեն։ Առաջադրանքը բարդացնում ենք և խմբերին տալիս պակաս թվով տանագրամներ։ Տրված ժամանակահատվածում՝ 5 րոպեում, պետք է խմբերը ոչ միայն հավաքեն պատկերները, այլև գտնեն համապատասխան ելքեր նկարն ամբողջացնելու համար։

Արդյունքում՝ 

Դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում են ամբողջ ընթացքը և ֆիլմի, ֆոտոպատումի տեսքով տեղադրում դասարանական բլոգում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s