Եկավ երկար սպասված ճամփորդության օրը: Նոյեմբերի 8-ին Արևմտյան դպրոց- պարտեզի 5 տարեկանների հետ այցելեցինք Բուսաբանական այգի: Ճամփորդության նախապատրաստական աշխատանքները սկսել էինք ավելի վաղ: Սովորողների հետ քննարեկել էինք՝ ինչ է անհրաժեշտ վերցնել ճամփորդելիս, ինչպիսին է երթուղին, զրուցել էինք նաև անվտանգության կանոնների մասին:
Բուսաբանական այգում մենք այցելեցինք ջերմատուն, ծանոթացանք այնտեղ աճող բույսերին: Նաև շրջեցինք այգում , ուսումնասիրեցինք տեղանքը, ծառերը, թփերը : Հերթը հասավ նաև ընդմիջմանը: Սովորողներն իրենց ուսապարկերից հանեցին սնունդը, հյուրասիրեցին ընկերներին և իրենք էլ սնվեցին: Ընդմիջման ժամանակ նկատեցինք, որ այգում շատ սկյուռիկներ կան: Հասցրինք նաև տեխնոլոգիական աշխատանք կատարել այգու բազմագույն տերևներով: Նաև երգեցինք մեր սովորած երգերը: Այգին լցվել էր ուրախ երգերով: Վերջում փոքրիկ սեբաստացիները հագան իրենց ձեռնոցները, վերցրին պարկերը և սկսեցին մաքրել շրջակա միջավայրը: Ժամանակ ունեցանք նաև մի փոքր խաղալու, վազվզելու, սկյուռիկներին հետևելու, գույնզգույն տերևներով հիանալու համար:
Միջավայրի խնամքը ներկայացնող տեսանյութը՝ Սյուզի Հովհաննիսյանի: